Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Առաջին մրցակիցն Անանդն է

Առաջին մրցակիցն Անանդն է
14.02.2014 | 12:27

Փետրվարի 12-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Խանտի-Մանսիյսկում մարտի 11-30-ին կայանալիք դիմակայության առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մեր գրոսմայստերը խաղալու է սև խաղաքարերով: Ի դեպ, Արոնյանին վերջին տուրում դիմակայելու է Սերգեյ Կարյակինը, ով խաղալու է սև ֆիգուրներով:
Մրցաշարին մասնակցելու է ութ շախմատիստ: Բացի վերոհիշյալներից, նրանց կմիանան Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ազերի Շահրիյար Մամեդյարովը: Հաղթողը ձեռք կբերի Մագնուս Կառլսենի հետ պայքարելու իրավունք: Հիշեցնենք, որ համաշխարհային հանրույթը ի դեմս Լևոն Արոնյանի ու Վլադիմիր Կրամնիկի է տեսնում աշխարհի չեմպիոնին դիմակայելու ունակ հնարավոր ուժը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ